понедельник, 28 октября 2013 г.

Սպասելով "կներես"-ի




Երբ ինչ-որ մեկն ասում է "կներես ինձ", դա նշանակում է ոչ թե այն, որ ինչ-որ բան է եղել, այլ այն, որ նա դա գիտակցել է ու գիտակցել է հենց այդ ժամանակ: Հնարավոր է, որ դա արդեն ուշացած խոսքեր են: Սակայն նույնիսկ, երբ ուշացած են, կարևոր է, որ դրանք հնչեն: Դրանք անցկացնում են երկու մարդու միջև ծագած չհասկացվածությունը կամ գոնե թուլացնում են առաջացած լարվածությունը: "Կներես" ասողը քաջություն է ունենում իր որևէ բացթողում նկատելու և ընդունելու: Իսկ մյուսն էլ սպասողական դիրքում է կարծես, թե երբ նա կհասկանա իր սխալը: Կամ այդ սպասելն ինչ-որ տեղ մարտահրավեր է` հասկանալու սեփական վիրավորանքի կամ նեղացածության պատճառը, նաև՝ չափը։ Լավ, ասենք շփվում ես այս մարդու հետ, նա այնպիսին է, ինչպես դու, ինչպես բոլորը, սակայն ինչպե՞ս է պատահում, որ քեզ նեղացնում և անհանգստացնում են հե՛նց նրա ասածներն ու արածները: Որովհետև նա կարևո՞ր է քեզ համար: Այո՛, կարևոր է: Ու քանի որ նա կարևոր է, մտերիմ ու հարազատ, ինչպե՞ս նա կարողացավ նեղացնել: Անարդար է մի տեսակ: Համաձայն եմ: Այո, բայց նաև այդ պահին գիտակցում ես, որ կարևոր մարդկանցից սպասելիքներ ունես, քանի որ նրանց օգնությամբ կարևորվում ես դու: Մենք նեղանում ենք, երբեմն էլ ջղայնանում, երբ մի բան ենք ուզում, որը չի լինում: Հետո էլ նեղացած ու չհասկացված ման ենք գալիս` սպասելով "կներես"-ի: Ու մինչև կլինի այդ բառը, մեկը կհարցնի իրեն, մյուսը չի հարցնի, թե ինչ է լինում, որ նա նեղանում է: Այս հարցն էլ քաջություն է պահանջում, քանի որ եթե ներողություն ասողը ընդունելու է իր բացթողումը, ապա այս հարցի տակ թաքնված է յուրաքանչյուրի համար խոցելի մի բան, նրա թույլ կետը, որին էլ ըստ երևույթին անզգույշ էին վերաբերվել: Ու այստեղ է, որ հասկանում ես, որ միգուցե այս նեղանալուց դաս էլ կարելի է վերցնել ու ընդունել, որ երբ նեղանում ես, ուրեմն մեկից սպասելիք ունես, որը նա կարող է չարդարացնել, և այդ ժամանակ դու դեմ հանդիման կկանգնես սպասելիքիդ հետ, ինչը հնարավոր է՝ ցավոտ լինի ու անցանկալի: Ու մինչև դուք նորից կհաշտվեք ու կշարունակեք շփվել, կարելի է ինքն իր հետ մնալ ու հասկանալ` արդյոք դիմացինն է քեզ նեղացնում, թե՞ սպասելիքդ: Իսկ այդ ժամանակ գուցե դիմացինից նեղացածությունը երկրորդ պլան մղվի, և կարևորվեն "կներես"-ների արանքում թաքնված հանդիպումները սեփական սպասելիքների հետ։ Սպասելիքներ, որոնք ստիպում են առնչվել թույլ կետերին ու ավելի ամրանալ:

воскресенье, 7 июля 2013 г.

Սիրում եմ

Սիրում եմ, սիրում եմ սիրում ու այդ անվերջ կարող ես ասել, բայց եթե այն չես զգացել, իմաստը չես հասկացել դժվար կարողանաս շարանը շարունակել, քանի-որ դու չես սիրել, չէ սիրել ես, բայց մենակ դու ես սիրել, սիրել ես առանց հասկանալու, մտածելու որ կարող է նա քեզ չսիրել:
Սերը մեծ է, այն տրվաց է բոլորին, մեկին անսահման, մյուսին` անպատասխան:Երջանիկ է նա` ում բաժին է հասնում անսահման սերը, բայց ինչպես ասացի կա նաև անպատասխան սեր ու այդ անպատանխան սերը ստիպում է քեզ ներսից տանջվել, արտասվել, մինչև նրան մոռանաս:

ՄԻ ՕՐ

ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԱՐՏԱՍՎԵՍ,
ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԱՐՏԱՍՎԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ:
ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԿԱՐՈՏԵՍ
ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԿԱՐՈՏՈՒՄ ՔԵԶ:
ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿԶԳԱՍ ԻՄ ԿԱՐԻՔԸ,
ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ԶԳՈՒՄ ՔՈՆԸ:
ՄԻ ՕՐ ԴՈՒ ԿՓՆՏՐԵՍ ԻՆՁ,
ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ ՔԵԶ:
ՄԻ ՕՐ ԿՀԻՇԵՍ ԻՆՁ ՔՈ ԱՄՊՈՏ ՕՐԵՐՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ԵՍ ԵՄ ՀԻՇՈՒՄ ՔՈ ԹՈՂԱԾ ՄԹՆՈՒՄ:
ՄԻ ՕՐ ԿԱՓՍՈՍԵՍ ՈՐ ԻՆՁ ՉՀԱՍԿԱՑԱՐ
ԹՈՂԵՑԻՐ ԱՆՍԵՐ, ՄԵՆԱԿ, ՓՇՐՎԱԾ:
ՄԻ ՕՐ ԿԶՂՋԱՍ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

вторник, 2 июля 2013 г.

Տղայի անմիտ քայլը:

-Բարև մամ ջան ոնց ես:
-Բարև տղաս, լավ դու ինչպես ես:
-Լավ մերսի մամ ջան, 4 օրից տուն եմ գալի:
-Վաաայ ինչ լավա տղես արի բալես, գիտես ինչքան եմ քեզ սպասե:
-Մամ ջան հետս մի հատ տղա կա, կարա մնա մեր տունը մի քանի որ:
-Վայ բավոնց տղաս, կարող է նաև 1 ամիս մնալ:
-Մամ ջան, նռնակի պայթյունից, այդ տղան դժբախտացել է, նա կորցրել է իր քայլելու հատկությունները, նրա ոտքերը կտրել են, նա 1ին կարգի հաշմանդամ է:
-Ոչ մի դեպքում տղաս, մոռացիր, նա չի կարող մեր տանը մնալ, հո նա բեռ չէ ինձ համար, նա տուն տեղ չունի, նրա մայրը չի կարող հոգ տանել, ինչու է ուզում մեր տանը մնալ:
Տղան անջատում է հեռախոսը և դեն նետում: Նա 1ին կարգի հաշմանդամ էր դարձել նռնակի պայթյունից, և մինչև նրա տանեցիներին տեղեկացնելը, տղան նման հիմար բան է անում: Նա ինքնասպան է լինում, թողնելով մի հաղորդագրություն. <<Մամ ջան, կներես, բայց ես չեմ ուզում քեզ համար բեռ լինել>>:

Ես քեզ սիրում եմ

Ես քեզ սիրում եմ վայրկյաններով,րոպեներով,ժամերով,օրերով և երկար գիշերներով:Շաբաթներով ու ամիսներով,տարիներով ու կարծես թե դարերով:Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ և դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր:Եթե դու այդպես չես կարծում,ուրեմն ես էլ չեմ ապրի,որովհետև չի կարող սիրտը կիսով չափ զարկել ու ապրել…Սիրում եմ քեզ…
Այնքան եմ ուզում քեզ հպվել,տաքացնել ձեռքերդ,գրկել և երբեք բաց չթողնել…Սիրում եմ քեզ…

понедельник, 1 июля 2013 г.

«Սիրում եմ քեզ իմ շատ երկար սպասված, բայց գտնված երազ:»

Կյանքում լինում են հրաշքնե՞ր կարծում եմ այո հրաշքներ շատ են ուղղակի դրանք հարկավոր է գտնել ու էլ երբեք չկորցնել :Դու իմ կյանքի շատ սպասված հրաշքն ես դու իմ գտնված երազնես ես, քեզ շատ եմ սպասել ես քո մասին տարիներով եմ երազել ու հավատացել, որ մի օր իմ կյանքում մի հրաշք տեղի կունենա, ես գտա քեզ դու իմ կողքին ես, սիրում եմ քեզ կյանքիցս շատ մենք երջանիկ ենք :Շնորհակալ եմ եզ Տեր, որ նրան ինձ արաժանացրիր, ես նրան իմ կյանքից շատ եմ սիրում , նա իմ միակ լուսավոր կետն է ,որ սպասում էի խավարից հետո :Երբեք չեմ ուզում քեզ կորցնել մնա իմ կողքին հավետ ես էլ ոչմի հրաշքի չեմ սպասում դու իմ կյանքի միակ ու հավիտենական հրաշքնես մնա իմ կողքին հավետ :Առանց քեզ կյաքն անիմաստ կթվա, առանց քեզ հավատս կկորչի, էլ հրաշքներեն չեն լինի ու ես նորից կմանամ այն անհույս աղջնակը, որը առաջ ոչնչի չէր հավատում, նա միայն սպասում էր, որ մի օր նա էլ երջանիկ կլինի ինչպես մյուսները:Հիմա ես գտա քեզ իմ հրաշք , դու միայն իմն ես :«Սիրում եմ քեզ իմ շատ երկար սպասված, բայց գտնված երազ:»