Քայլում եմ երկար ճանապարհով, այն անվերջ է թվում, քայլում եմ, գնում ու հասկանում միայնակ եմ այդ ուղիում: Ինչքան էլ հույսերով պատում եմ ինձ, պատկերացնում, որ միայնակ չեմ անցնում այդ երկարին ճանապարհը, հոգնում եմ հույսերից և սկսում այլևս հույսեր չունենալ, թվացյալ մարդու եմ սիրում, հետո, երբ գիտակցում եմ, որ նա չկա, սկսում եմ ատել «Սեր» անվանվածը, հուսահատ, լքված ու միայնակ շարունակում եմ գնալ, գնում եմ պարզապես գնալու համար և ինձ նույնիսկ չի հետաքրքրում, թե երբ այն իր վերջնակետին կհասնի: Պահն հասավ, երբ հայտնվեցի խաչմերուկում և հնարավորություն ընձեռվեց փոխել իմ միատիպ ու երկարաձիգ ճանապարհը, բայց ես որոշեցի շարունակել նույն ուղիով: Գնում եմ գլուխս խոնարհած այդ ճանապարհի տված հնարավորություններին, հասկանում, որ այդպես էլ պետք է լիներ:« STOP» հրահանգը լսվեց, գլուխս բարձրացրեցի և տեսա, որ ավարտվել է ճանապարհս ու անդունդի եզրին եմ կանգնած, չկա հետ ճանապարհ այլևս: Զարմացած, թե ինչպես ավարտվեց այդ անվերջ թվացող ճանապարհը, սկսում եմ շատերի նման ափսոսալ ու ասել. «Իսկ ինչ կլիներ, եթե ես այլ կերպ անցնեի այս ճանապարհը, նկատեի բնության այն ամբողջ գեղեցկությունը, որն ուղեկցում էր ինձ, նկատեի այն մեկին, ով անվերջ սեր էր պատրաստ ինձ նվիրելու խաչմերուկում նրա հետ փոխեի իմ ուղին, հույսեր ունենայի, որ այդ անվերջ թվացող ճանապարհը ես ուղղակի չեմ անցնում` այլ այն իմաստուն և հիշարժան դարձնելով»:
Комментариев нет:
Отправить комментарий