воскресенье, 30 июня 2013 г.

Խոստանում եմ սիրել քեզ մինչև կյանքիս վերջ

Այսօր տեսա քեզ...Տեսա,և ամբողջ մարմնովս դող անցավ...սիրտս տակնուվրա եղավ:Եվ դա միայն այն պատճառով,որ տեսա քեզ...Տեսա,ու նորից կարոտեցի քեզ,նորից հիշեցի մեր լավ օրերը,մեր հուշերը,այն օրերը,որոնք մենք միասին ենք անցել,այն խոչնդոտները,որոնք պլանավորել էինք,միասին անցնելու,բայց...մեզ խանգարեցին՝ չանցանք:Տեսա քեզ...Տեսանք իրար,ու նորից իրար գրկեցինք,ու ասացինք մեկս մյուսիս,թե ինչքան ենք իրար սիրում ու կարոտում,ներեցինք ու ներվեցինք: Յուրաքանչյուրս միմյանց խոստացանք լինել ընդմիշտ միասին,այդ խոսքերով ամեն վատ հիշողություն անցավ,անցավ և իր հետ տանելով այդ մի ակնթարթը,որը իր մեջ պարունակում էր ցավ և թախիծ,բայց՝ սիրով լի կարոտ:Ամեն անգամ քեզ տեսնելիս ես զգում եմ քո կարիքը,բայց այս անգամ կարծես նորից սկսվեց մեր սիրո պատմությունը:

Комментариев нет:

Отправить комментарий