Ասում են դժվարությունները բոլորի համար էլ հաղթահարելի են: Շատ դժվարությունների միջով եմ անցել ու պայքարել եմ իմ նպատակին հասնելու համար: Երբ որ մի բան լինում էր իմ նպատակների հակառակ, չէի վհատվում ու քայլում էի առաջ:
Սակայն ես մի բան չսովորեցի պայքարել իմ երջանկության համար: Ես չեմ հավատում ինքս ինձ: Մանկուց շատ սիրելի բարեկամներս ինձ աշխատել են ճնշել, որովհետև ես փոքր ժամանակս շատ սիրուն ու սիրված եմ եղել, իսկ իրենց երեխաները երկրորդ պլանում են եղել… Սակայն երբ որ տարիները անցնում են, բնականաբար մարդ փոխվում է, թե բնավորությամբ, թե արտաքնապես:ԻՆՉ ԱՆԵՄ ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ԱՅՍՊԻՍԻՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ:
Չկամներս իրենց նպատակին հասան, ինձ համոզեցին, որ ես լավը չեմ: Հիմա զգում եմ, որ պետք է պայքարել հանուն իմ երջանկության, ես թերահավատորեն եմ վերաբերվում իմ կարողություններին, /չնայած շատերին ես դուր եմ գալիս /, ես մտածում եմ, որ այն մյուս աղջիկը, որ նույնպես հավակնում է նրա ուշադրությանն արժանանում, ավելի սիրուն է ու լավը:
Ես չսովորեցի ինքս ինձ հավատալ…
Комментариев нет:
Отправить комментарий