Ինչու են մարդիք իրենց ամբողջ կյանքում փնտրում մի բան` սեր: Միթե Աստված ստեղծել է մարդկանց սիրելու համար: Ինչու ենք վախենում մենակ մնալուց և հաճախ մտածում ենք, թե մենք երբևէ չենք ունենա մեր ՍԵՐԸ: Մի մաքուր զգացմունք, որը թևեր է տալիս թռչելու համար:
Իսկ որն է սերը, եթե մարդիք հաշվի են առնում քո սոցիալական ստատուսը, եթե աշխարհագրական հեռավորությունը պատճառ է հանդիսանում, որն է մաքուր սերը, եթե տղաները նայում են, թե արդյոք աղջիկը “sexy” թե ոչ, աղջիկները նայում են արդյոք տղան մինիմում “NIVA”-ով է, կամ սեռական հարաբերություններից բացի, ուրիշ ռոմանտիկ բաների մասին չեն մտածում:
Ես իմ կյանքում սիրված եմ ընկերների կողմից, սակայն չեմ զգացել այն ՍԵՐԸ, որը միշտ ուզեցել եմ, կարող է իմ կյանքում հանդիպեմ այդպիսի մեկին, ով իմ նման գժուկ է, վայելում է կյանքը, սիրում է մարդկանց և մի բան, որը շատ կարևոր է` սիրի ինձ:
Комментариев нет:
Отправить комментарий