Կանգնում ես կանգառում ու ամենաքիչը 20 րոպե սպասում այն տրանսպորտին, որը քեզ այդ օրը տանելու է տուն: Դու հոգնած ես ու չափազանց սոված, մտովի պատկերացնում ես սեղանին դրված ուտելիքները, ակամայից զգում ես սուրճի բույրը…այդպես երազանքների գիրկն ընկնած սպասում ես ու ահաաաա~ ինչ հրաաշշշքքք գալիս է, չես հավատում աչքերիդ, այնքան չես հավատում, որ նստում ես ու մի հատ էլ ես նայում` հաստատ քո տրանսպորտն է: Բարձրանում ես սպիտակ արկղը, որը “մառշուտկա” են կոչում մեր ազգաբնակչությունը ու փորձում ես մկանների գեր լարմամբ քեզ հաստատուտ պահես երկաթե ձողին փաթաթված: Այնքան ես այդ ճանապարհով անցել, որ չես տեսնում դուրսը, բայց արդեն ռեակցիադ ուժեղացել է ու ջաաանննն «պավառոտ» է, դու կանգուն ես, չհաշված այն փաստը, որ «պավառոտ»-ի ժամանակ չգիտեմ ով, ինչպես ու ընդհանրապես անհայտ է ամենինչ այդ ժամանակ, նկատում ես, որ ինչ-որ մեկը հայտնվել է ինչ-որ մյուսի գրկում: Շարունակում ես ճանապարհը, հակառակի պես դու այդ օրը մազերդ ֆենել ես ու երկար մազերդ լցվել են քո երեսին, և ոչ միայն քո: Զգում ես, որ և դու ես նեղվում, և այն մարդը, ով ստիպված է մազերդ իր բերանից հանելու: Ամենազզվելի պահը այն պահն է, երբ մեկը, ով ամենավերջում է նստած գոռում է «Վարպպեեետտտ ստեղ պահիիի~», իսկ վարպետը ամբողջովին ընկղմված է Թաթուլի երգի հոգեցունց ելևէջների մեջ ու չի լսում: Վերջից այդ մարդը գալիս է առաջ, որ իջնի, բոլորը ստիպված փաթաթվում են միմյանց, մարդիկ կան, որոնց համար հաճելի է, մարդիկ կան հակառակը…: Մի տեղ ազատվեց, ինչպես սոված առյուծներն են վազում դեպի միսը, այդպես կանգնած ուղևորներն ազատ նստատեղիին:
Այնքան են սենց դեպքերը մեր տրանսպորտների մեջ, որ մի ամիս էլ գրեմ չի վերջանա: Վերջապես այն երանելի կետը, երանելի կանգառը, որտեղ իջնելու ես: Իջնում ես ու քեզ զգում ես ինչպես առաջին անգամ 15 սմ բարձրությամբ երկարաճիտ կոշիկ հագած աղջիկը:
Մի կերպ տուն ես հասնում ու էլ ախորժակ մնաց էէէէհհհհ…
Այնքան են սենց դեպքերը մեր տրանսպորտների մեջ, որ մի ամիս էլ գրեմ չի վերջանա: Վերջապես այն երանելի կետը, երանելի կանգառը, որտեղ իջնելու ես: Իջնում ես ու քեզ զգում ես ինչպես առաջին անգամ 15 սմ բարձրությամբ երկարաճիտ կոշիկ հագած աղջիկը:
Մի կերպ տուն ես հասնում ու էլ ախորժակ մնաց էէէէհհհհ…
Комментариев нет:
Отправить комментарий