понедельник, 24 июня 2013 г.

Դողացող ձեռքեր

Այո´, դողում են ձեռքերս, դողում են անզորությունից, այն զգացումից, որ ամենինչ տանում են այս ձեռքերից: Այդ նուրբ ու բարակ մատներով ես չկարողացա պահել այդքան արժեքավոր ու նշանակալից գանձը և այդպես կշարունակվի շղթան, մինչև, որ չփորձեմ ուժ գտնել և բռունցք դարձնել:
Ձեռքերը պարզած հեշտ ես կորցնում, իսկ բռունցքը` հակառակը, այն նույնիսկ ահ է տարածում մարդկանց վրա, զգուշացնում, որ անհնար է այդ բռունցքից խլել որևէ բան. Մի հատ փորձեք և այդ բռունցքը ուժգնությամբ կհասցնի ձեր դեմքին:
Բռունցքավոր են մարդիկ, պարզած ու մեկնած ձեռքեր հազվադեպ են հանդիպում:
Բոլորը նյութապաշտ են դարձել, կուռք են դարձրել հարստյալներին և հեռու են մնում կարիքավորներից, նախկին բարոյականություն քարոզողներն ինքներն են անբարոյի կյանք վարում, ինչ անենք, որ չունեմ «ռենջ ռովեր» ու նման «աստվածային» իրեր, ուրեմն պետք է խլեք այս ձեռքերից այն փոքրիկ գտածոն, որն այդ ձեռքերի միակ ուրախութունն էր
Պատասխան չկա ոչ մի հարցի, միայն շարունակում են դողալ իմ ձեռքերը ու մտքերի շարանը փորձում է ելքեր գտնել
Ո´չ, ես բռունցքավոր չեմ դառնալու ձեզ նման, ես կմնամ նույնը, պարզած ձեռքերով մարդը, պարզապես  արդեն ձեզ ձեռք մեկնելուց կդողան իմ ձեռքերը

Комментариев нет:

Отправить комментарий