понедельник, 24 июня 2013 г.

Երբ դու գնացիր…

Նստում եմ մեր այգու ծառի տակ, ակամայից հիշում այն գունավոր օրերը, երբ իմ սիրտը բաբախում էր միայն քեզ համար: Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ես քեզ տեսա, ասես երկնքից արևն իջել էր գետին և մոտենում էր ինձ, այնքան հանգստություն կար իմ հոգում, այնքան անսահման երջանկություն: Երբ մեր ձեռքերը միահյուսվում էին և չէին ուզում բաժանվել, երբ տաքուկ շնչառությունդ ջերմացնում էր հոգիս և երբ մեզ համար գեթ մի րոպե բաժանումը ցավալի էր: Ինչքան սեր կար այդ ժամանակ, ինչքան գույներ և ապրում էի ես:

Դու գնացիր….
Դու մոռացար…

Ես զգացի, որ քո սրտում սեր չկա, երբ իմ այդքան սիրելի շուրթերովդ արտաբերեցիր այն դաժան խոսքերը, որոնք խոցեցին այդքան հիացած ու կարմիր սիրտս, երբ շրջվեցիր և ես մառախուղի ու մշուշի մեջ կորցրեցի քեզ: Ամուր աչքերս փակեցի, որ քո հեռացող պատկերը հավերժանա, սակայն բացելուն պես տեսա, որ ամենինչ մոխրագույն է, ամենինչ տխուր, ձեռքս դնում էի սրտիս, որ համոզվեմ, որ դեռ կենդանի եմ, ասես քայլող դիակ լինէի, ոտքերս էի միայն քարշ տալիս այստեղ և այնտեղ, արցունքարցունք այլևս այն օրվանից հետո չի մնացել, միայն մնացել են հուշեր, անվերջ հուշեր, որոնք կրծում են այդքան տանջված հոգիս, դրանք էլ են կամացից կորչում մշուշի ու մառախուղի մեջ և կրկին քեզ նման հեռանում ինձանից:
Ես միայն մի բան գիտեմ` երբ դու գնացիր, ես այլևս չկամ

Комментариев нет:

Отправить комментарий